Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Սյունիք
![]() «Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից, որտեղ՝ ծովի մակարդակից 2350մ բարձրության վրա, արևային եղանակ և 18 աստիճան տաքություն է»,- նման հրապարակում է կատարել Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն ու տեղեկացրել, որ դեսպան Կլաուդիա Բուշը ԵՄ մյուս դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ՝ ծանոթանալու այն նախագծերին, որոնք հեռանկարներ են բացում սահմանամերձ գոտիներում ապրող մարդկանց համար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 22-ին «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» գործընկերներն այցելել էին Եվրոպական միության, Ֆրանսիայի և Նիդեռլանդների աջակցությամբ իրականացվող ծրագրեր՝ Սպանդարյանի ջրանցք, Տաթևի Մեծ Անապատ պատմական հուշարձան, Արծվանիկի «Արծվաբույն» տարեցների տուն, ինչպես նաև Թումո Կապանում միացան երիտասարդներին՝ ծանոթանալու Գրինոպոլի խաղին, որը նպաստում է բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
