Նոյյան տապանի որոնման տարածքում հայտնաբերվել է հին խեցեղեն
![]() Սիվասի համալսարանի (Թուրքիա) պրոֆեսոր և միջազգային հետազոտական նախագծի ղեկավար Աթիլա Ջենքերը բացահայտել է արդյունքներ, որոնք կզարմացնեն մարդկությանը։ «Ավարտվել է 2026 թվականի Նոյյան տապանի որոնումների սեզոնը Արարատ լեռան մոտ։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են կավե անոթներ, որոնք, ենթադրաբար, թվագրվում են Մեծ ջրհեղեղից առաջ ընկած ժամանակահատվածին։ Հողի նմուշներ են ուղարկվել Անկարա՝ վերլուծության համար։ Հողի վերլուծությունը դեռևս շարունակվում է։ Չնայած մենք դեռևս չենք հասել 100% արդյունքի, մենք ունենք տվյալներ, որոնք կզարմացնեն մարդկությանը։ Այս արդյունքները շուտով կհրապարակվեն գիտական հոդվածներում և գրքերում», - ասել է գիտնականը։ Հետազոտությունը կատարվում է Արարատից 28 կմ հեռավորության վրա գտնվող Դուրուփընար շրջանում գտնվող ժայռային կազմավորման վրա, որի ուրվագիծը նման է հսկա նավի։ Դրա երկարությունը 164 մետր է, որը համարժեք է 300 կանգունի՝ Հին Կտակարանում նկարագրված տապանի չափին։ Պրոֆեսոր Աթիլան նախկինում հայտնել էր, որ Նոյյան տապանի որոնման նախագիծն սկսվել է հունիսի վերջին։ Մասնակցում է 5 երկրներից մոտ 20 գիտնական։ Հետազոտության համար հատուկ ստեղծվել են որոնման տարածքի և GPS կետերի եռաչափ մոդելներ, իսկ գետինը սկանավորվել է ԱՄՆ-ի բանակի կողմից օգտագործվող ռադարային համակարգերի միջոցով: |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01


