Երևան`   +27 °C
Այսօր`   Կիրակի, 27 սեպտեմբերի, 2026 թ.

«Պատկերացրեք` թուրքը գրավել է Երևանը և ինչ-որ մի հաջիև նշանակվել է գեներալ-նահանգապետ. ի՞նչ կաներ». Դավիթ Վանյան

48
Այսօր, 17:36
«Պատկերացրեք` թուրքը գրավել է Երևանը և ինչ-որ մի հաջիև նշանակվել է գեներալ-նահանգապետ. ի՞նչ կաներ». Դավիթ Վանյան

Բանաստեղծ, հրապարակախոս Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատկերացրեք մի պահ, որ թուրքը գրավել է Երևանը և ինչ որ մի հաջիև նշանակվել է գեներալ-նահանգապետ։ Ի՞նչ կաներ նա։
Առաջինը՝ անմիջապես կմաքրեր, կջնջեր բոլոր հերոսների բոլոր պատկերները, արմատախիլ կաներ նրանց անուններն իսկ բոլոր տեսակի հիշատակումներից, դասագրքերից։ Կվերացվեին նրանց հուշաքարերն ու հուշարձանները։
Կձերբակալեր բոլոր կենդանի հերոսներին, Արցախը հիշատակող քաղաքական դեմքերին և, կուղարկեր Բաքու։
Կկտրեր կապը սփյուռքի հետ և կնշանակեր սեփական կապավորի, նոր տեսակի սփյուռք գեներացնելու համար։
Կհարվածեր Եկեղեցուն, կձերբակալեր Կաթողիկոսին, կնշանակեր սեփական խամաճիկ կաթողիկոսին, որն էլ կստորագրեր հայտարարագիր առ այն, որ Արցախը (Ղարաբաղը) աղվանական է։
Կհաներ Արարատի պատկերը բոլոր խորհրդանիշներից, Արագածն էլ կվերանվաներ Ալագյազ։
Կվերաբնակեցներ ադրբեջանցիներին նախկին անկլավներում, ապա՝ ողջ Սյունիքում, այն անվանելով Զանգեզուր։
Թույլ տվեք՝ չշարունակել։
Հիմա այդ գեներալ-նահանգապետի փոխարեն հայազգի հաջիևներն են իրականացնում նույն ծրագիրը»:

Աղբյուրը`   Դավիթ Վանյան