«Եթե ԱՄՆ-ն ռազմական ագրեսիա ցուցաբերի, ամբողջ տարածաշրջանը կհայտնվի ավելի մեծ հակամարտության մեջ». իրանցի գեներալ
![]() Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում «հեռու է լավագույն դիրքում լինելուց», և եթե նրանք ռազմական ագրեսիա իրականացնեն, ամբողջ տարածաշրջանը կհայտնվի ավելի մեծ հակամարտության մեջ, ասել է Իրանի բանակի խոսնակ, գեներալ Մոհամմադ Ակրամինիային։ «Ամերիկացիները հեռու են տարածաշրջանում լավագույն դիրքում լինելուց։ Եթե ԱՄՆ-ի համար ամեն ինչ լավ ընթանար, նրանք չէին փորձի փոխել իրավիճակը», - SNN-ը մեջբերել է ռազմական հրամանատարի խոսքերը։ Ակրամինիայի խոսքով՝ Իրանի զինված ուժերը զգալիորեն ավելի լավ են պատրաստված Վաշինգթոնի կողմից հնարավոր հարձակումներին, քան երբևէ. «Մենք բարոյապես և հոգեբանորեն պատրաստված ենք, օպտիմալացրել ենք մեր սարքավորումները և մարտական գործողությունների մեջ մտցրել ենք զենքի և սարքավորումների նոր տեսակներ։ Եթե թշնամին որոշի ագրեսիա իրականացնել, տարածաշրջանը կհայտնվի պատերազմի, անկայունության և բռնության ավելի խորը իրավիճակում, քան նախկինում, և տարածաշրջանի երկրները կտուժեն ավելի շատ», - զգուշացրել է Ակրամինիան։ Միաժամանակ, Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին հայտարարել է, որ Իրանի պատերազմը չի ավարտվել, և երկիրը պետք է պատրաստ մնա «թշնամուն նոր ծանր հարվածներ հասցնելուն». «Մենք հաղթել ենք, բայց պետք է պահպանենք այս հաղթանակը»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
