«2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ողբերգության մարդկային, սոցիալ–հոգեբանական, արժեքային ընթացքը դեռ շարունակվում է». Հակոբ Բադալյան
![]() Քղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական իրադարձությունների տարերային ընթա՞ցք։ Մի բան կասկածից վեր է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ։ Ողբերգություն, որի թե մարդկային, թե սոցիալ–հոգեբանական, թե արժեքային ընթացքը դեռ շարունակվում է, ինչպես իրավացիորեն նկատել է 44–օրյա պատերազմի տարելիցի առիթով իր խոսքում Սամվել Կարապետյանը։ Ընթացքը շարունակվում է պարզապես «փափուկ ագրեսիայի» դրսեւորմամբ, օգտագործելով այն, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի պարտությունից հետո չի ցանկացել թողնել իշխանությունը, բայց պահելով իշխանությունը՝ չի կարողացել պահել Արցախի գոնե այն մասը, որը հայկական վերահսկողության տակ էր մնացել 44–օրյա պատերազմից հետո։ Մեղավո՞ր է Փաշինյանը պատերազմի բռնկման համար։ Ըստ էության, Հայաստանի քաղաքական թիվ մեկ պաշտոնյան չի կարող չլինել պատասխանատու։ Բայց, ես ամենեւին վստահ չեմ, որ հենց Փաշինյանն է «հրահրել» այդ պատերազմը։ Իմ կարծիքով, նա պարզապես տանուլ է տվել այդ պատերազմը, բացարձակապես անկարող է գտնվել այն թե ռազմական, թե քաղաքական-դիվանագիտական, թե սոցիալ-հոգեբանական մակարդակով կառավարելու հարցում։ Բայց, ես կողմնակից չեմ բոլոր հարցերի պատասխանը «Փաշինյանով» գտնելուն, որովհետեւ դա կարող է լինել «մխիթարական», բայց լինել նաեւ խաբկանք, թույլ չտալով մեզ հասունանալ եւ դառնալ առավել կենսունակ ու դիմադրունակ հասարակական–քաղաքական սուբյեկտ։ Կրկնեմ, սա չեմ ասում «խեղճ հարիֆն ինչ աներ» տարածված տրամաբանության շրջանակում։ Փաշինյանը չի եղել այդպիսին ու այդպիսին չէ առավել եւս այսօր։ Բայց, կրկնեմ, ամեն ինչ «նրանով» բացատրելը, իմ խորին համոզմամբ, մեզ թույլ չի տա լայնորեն հասկանալ կատարվածը եւ կատարվողը։ Թեեւ, կատարվողի հարցում արդեն՝ իհարկե նրանով է բացատրվում հարցերի ճնշող մեծամասնությունը։ Փառք Արցախի ու Հայաստանի համար կյանքը տվածներին։ Նրանց հոգիները լույսի մեջ են, հիշատակը՝ կլինի միշտ վառ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Աղբը մաքրելու փոխարեն՝ ավելի են աղտոտում մայրաքաղաքը»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
2613:42
«Հիշեք Գուրգենին, հատկապես նրանք, ովքեր խոսում են «խաղաղության» մասին»․ Արսեն Նիկողոսյան
6413:18
Գարեգին Երկրորդի և բարձրաստիճան հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 30-ին է
6912:30
«Ձեզ միլիոններ տան, բայց չունենան երաշխիք՝ պաշտպանված լինելու, որովհետև դիմացը Նիկո՞լն է»․ Սոֆյա Հովսեփյանը՝ փաստաբաններին
8310:30
«Մի խաբվեք այս տիկնոջ թախծոտ աչքերին»․ Նաիրի Հոխիկյան
10009:54
«Քաղաքակիրթ ոչ մի երկրում նվազագույն աշխատավարձի և վարչապետի աշխատավարձի նման հարաբերակցություն չկա»․ Արա Պապյան
11409:00
