Երևան`   +27 °C
Այսօր`   Կիրակի, 27 սեպտեմբերի, 2026 թ.

Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին

62
Այսօր, 15:30
Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է. «Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց
«Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասարակական կազմակերպության ատենապետ Հայր Մայքլ Թոմսենին և կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ գործադիր տնօրեն Արշավիր Գաբուճյանի։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց կազմակերպության պատասխանատուներին՝ Հայոց Եկեղեցու հետ երկարամյա գործակցության և Հայաստանում իրականացվող կրթական ու մարդասիրական ծրագրերի առնչությամբ։ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ նաև կիրակնօրյա դպրոցներին կազմակերպության ցուցաբերած աջակցությանը՝ կարևորելով մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությանն ու հավատքի զորացմանն ուղղված ջանքերը։
Իր հերթին Հայր Մայքլ Թոմսենը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հայրապետին մշտական զորակցության համար, ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»: