«Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան
![]() «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ « «Բերքահավաքի լիալուսին»․ այս երեկո հայացք նետեք երկնքին․ Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 20։49-ին կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»։ Այսպես են անվանում Հյուսիսային կիսագնդում աշնանային գիշերահավասարին ամենամոտ լիալուսինը։ Այն կարելի է դիտել նաև նշված ժամից առաջ և հետո․ անզեն աչքով լուսնային սկավառակը գրեթե ամբողջական կթվա մի քանի երեկո շարունակ։ Անվանումը կապված է հին ժամանակներում բերքահավաքի հետ։ Տարվա այս շրջանում Լուսնի ծագման ժամն օրեցօր համեմատաբար քիչ է ուշանում, և մի քանի երեկո շարունակ լուսնի լույսը մայրամուտից հետո լուսավորում է դաշտերը։ Մինչև էլեկտրական լուսավորության տարածումը դա հողագործներին հնարավորություն էր տալիս աշխատանքը շարունակել նաև մթնշաղից հետո։ Այս երեկո Լուսնի հարևանությամբ կերևա նաև Սատուրնը՝ պայծառ լուսակետի տեսքով։ Մոլորակը կարելի է նկատել անզեն աչքով, իսկ նրա օղակները դիտելու համար անհրաժեշտ է աստղադիտակ։ Դիտելու համար մայրամուտից հետո ընտրեք դեպի արևելք բաց տեսարան ունեցող վայր։ Պարզ երկնքի դեպքում լիալուսինն ու Սատուրնը գեղեցիկ զույգ կկազմեն աշնանային գիշերային երկնքում»։ Աղբյուրը` Լևոն Ազիզյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
