Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց

188
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2026 թ., 18:21
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց

Այսօր սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկից 7 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների մոտ զգացվել է թուլություն, սրտխառնոց ու հիմա բժիշկներն իրենց հսկողության տակ են վերցրել երեխաներին։

Այս պահին ոստիկանները պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը և թե որ դպրոցից են տեղափոխվել։

Հնարավոր է երեխաներից 3-ին տեղափոխեն Երևանի մասնագիտացված մանկական հիվանդանոցներից մեկը։