«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ
![]() Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի արած հայտարարության հետ։ Ավելի վաղ Վրաց պատրիարքարանը հայտարարություն էր տարածել և նշել, որ պատմական Էրեթի Սուրբ Գևորգ մայր տաճարում և նրա տարածքում կատարվող աշխատանքները, մտահոգիչ են: «Չնայած այն հանգամանքին, որ Կուրմուկի մայր տաճարը գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն մեր երկրի և եկեղեցու պատմական և հոգևոր ժառանգության կարևորագույն հուշարձանն է»- նշված էր հայտարարության մեջ: Ադրեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, թե Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի վերջին հայտարարությունը «հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա բարեկամական, և բարիդրացիական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև անընդունելի է Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անվանումներով ներկայացնելը»։ «Կրոնական կազմակերպությունները պետք է զերծ մնան դիրքորոշումներից, որոնք կարող են վնասել դարերի ընթացքում Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև ձևավորված բարեկամության և բարիդրացիության պատմական հարաբերություններին։ Այս առումով մենք կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնօրինակել Հայ եկեղեցու մոտեցումները կամ չհետևել նրա օրինակին»,- ասվում է հայտարարության մեջ: |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
