ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի կալանավորումը վերացնելու և միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
![]() Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի՝ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա միջանկյալ միջոց կիրառելու պահանջը։ Գագիկ Խաչատրյանը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանի կառավարությանը՝ վերացնելու նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և չսահմանափակել նրա ազատությունը, դադարեցնել նրան պատգարակի վրա տեղափոխելու պրակտիկան, ապահովելու Խաչատրյանի բժշկական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրացումը, վերացնելու նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը և թույլ տալու բուժման նպատակով մեկնել Գերմանիա։ ՄԻԵԴ-ը ներկայացված պահանջը կոմունիկացրել էր Հայաստանի կառավարությանը՝ կողմերին ուղղելով վերաբերելի հարցեր և հնարավորություն տալով ներկայացնել իրենց դիրքորոշումները։ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի և դիմումատուի կողմից ներկայացված պատասխանները ստանալուց հետո ՄԻԵԴ-ը որոշել է ամբողջությամբ մերժել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Գագիկ Խաչատրյանի պահանջը»,- «Լուրերին» տեղեկացրել են գրասենյակից: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն անցնում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
