Ուկրաինան հարվածել է Պերմի նավթավերամշակման գործարանին
462
Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2026 թ., 10:36
![]() Գիշերն ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռուսաստանի մի շարք շրջանների վրա։ Այսպես, Exilenova+-ի տվյալներով՝ Ուլյանովսկում հարձակման է ենթարկվել «Իսկրա» գիտահետազոտական և արտադրական ձեռնարկությունը։ Ձեռնարկությունը մասնագիտացած է ռադիոէլեկտրոնային սարքավորումների, կապի միջոցների և հատուկ նշանակության տեխնիկայի բաղադրիչների արտադրության մեջ։ Բացի այդ, հարձակման է ենթարկվել Պերմը, որտեղ հրդեհ է բռնկվել «Լուկօյլ-Պերմնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանում։ Սա Ռուսաստանի առանցքային գործարաններից մեկն է։ Պայթյունների ձայներ են լսվել նաև Վորոնեժում։ Նախնական տվյալներով՝ հարձակման է ենթարկվել «Վորոնեժսինթեզկաուչուկ» ձեռնարկությունը։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
