Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2026 թ.

«Գարշելի բառակույտի կնքահայրը չի հասնի իր նպատակին, եթե մերժենք նախաձեռնությունը»․ Ռուբեն Մելիքյան

64
Այսօր, 16:48
«Գարշելի բառակույտի կնքահայրը չի հասնի իր նպատակին, եթե մերժենք նախաձեռնությունը»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շուրջ 500 օր է՝ Հայաստանում ադրբեջանի արտակարգ ու հիասքանչ դեսպանը՝ Հայաստանի դե-ֆակտո վարչապետը, իր մերձավոր շրջապատով հանդերձ, իրականացնում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հալածանք։
Ինչ ասես՝ չեն փորձել - սուտ, կեղծիք, բամբասանք, ստորություն, ձերբակալություններ, կալանավորումներ, գլխագողություն, պղծություն, սպառնալիք, գեբելսյան նենգ քարոզչություն, բարեպաշտ քրիստոնյաների նմանակում, Մայր Աթոռի ասպատակություն, շինծու դատավարություններ, կարված քրգործեր, դավաճանության դրդչություն, դավաճանների պարգևատրում, «բարենորոգման» կեղծ օրակարգ…
Եվ ահա՝ հալածանքը թևակոխում է նոր փուլ՝ ինչ-որ ցածրորակ ու անգրագետ ու սխալական «զեկույց», որում նկարագրվում է հալածանքի հետագա «ճանապարհային քարտեզը»։
Այնուամենայնիվ, այդ գարշելի բառակույտը «միս ու արյուն» չի ստանա, եթե մենք թույլ չտանք դրանում տեղ գտած ստերը բույն դնեն մեր սրտերում։ Այդ գարշելի բառակույտի կնքահայրը չի հասնի իր նպատակին, եթե մենք մերժելով մերժենք իր այս հակահայ նախաձեռնությունը։
Սբ. Գրիգոր Լուսավորչի, Սբ. Մեսրոպ Մաշտոցի, Սբ, Գրիգոր Նարեկացու, Սբ. Ներսես Շնորհալու, Խրիմյան Հայրիկի, Կոմիտաս Վարդապետի եկեղեցին չպիտի՛ վերածվի նիկոլ փաշինյանին ու Ալահշուքուր Փաշազադեին ստորակա հիմնարկի»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան