Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
515
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ., 23:00
![]() Իրանամետ եմենյան «Անսար Ալլահ» (հուսիներ) շարժման ուժերը անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածում՝ Ջիզան քաղաքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնել է «Սաբա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով շարժման «մամուլի ծառայությանը»։ Հարձակումների թիրախում են եղել Սաուդյան Արաբիայի ռազմական հրամանատարության կողմից օգտագործվող շենքերը, զենքի պահեստները, արձակման կայանքները և այլ օբյեկտներ։ Հուսիները պնդում են, որ հարվածների հետևանքով սպանվել և վիրավորվել են «Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիոն ուժերի հարյուրավոր զինվորներ, ինչպես նաև Սաուդյան բանակի տասնյակ զինվորներ և սպաներ»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
