«Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում». Սերգեյ Հարությունյան
![]() Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես արդեն տեղեկացրել եմ՝ ստանձնել եմ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանի շահերի պաշտպանությունը: Այս օրերին մի քանի անգամ Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել եմ Արթուրին, նա ունի առողջական չափազանց լուրջ խնդիրներ, մասնավորապես՝ Կրոնի հիվանդություն (Crohns disease, գրանուլեմատոզ էնտերիտ), սրտանոթային և վահանաձև գեղձի խնդիրեր, միջողնային մի շարք ճողվածքներ և այլն: «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում, Արթուր Վարդանյանի մոտ բազմիցս դիտվել են առողջության վատթարացման և սրացման դեպքեր, սակայն նրան չի ցուցաբերվել բժշկական համապատասխան օգնություն, ինչը իր հերթին բերել է նրան, որ այժմ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում: Որպես օրինակ նշեմ, որ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Արթուր Վարդանյանը արյունահոսել է, արյուն է փսխել, զգացել է ձախ թիակի սուր ցավ և թմրածություն, սակայն շտապ օգնության բրիգադ կանչելու փոխարեն «Արմավիր» ՔԿՀ բուժաշխատողները միայն ցավազրկող կետոնալ դեղահաբ են տրամադրել վերջինին, ինչը բժշկագիտությամբ հակացուցված է, քանի որ նշված դեղահաբը ուժեղացնում է արյունահոսությունը: Այսօր նշված խնդրի մասին գրությամբ բարձրաձայնել եմ ՀՀ ԱՆ և ԱԽ նախարարներին և ՀՀ ՄԻՊ-ին՝ ակնկալելով հրատապ և գործուն քայլեր: Հետագա զարգացումների մասին կտեղեկացնեմ»: Աղբյուրը` Սերգեյ Հարությունյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
