«Փաշինյանը չի կարող առանց ռուսերենի»․ Ելենա Յամպոլսկայա
![]() ՌԴ նախագահի խորհրդական Ելենա Յամպոլսկայան հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ չի կարող չուրախացնել։ Նա նշել է, որ Երևանում «Մոսկվայի տունը» այս շաբաթ հայտարարել է ռուսաց լեզվի անվճար դասընթացների մասին, որոնք կմեկնարկեն հաջորդ շաբաթ, և վստահություն է հայտնել, որ «շատ հայ քաղաքացիներ կցանկանան մասնակցել դրանց»։ «Ի դեպ, նախորդ շաբաթվա վերջին Հայաստանի վարչապետը խոստովանել է, որ այժմ ռուսերենի դասերի է հաճախում։ Ընդհանուր առմամբ, նման հետաքրքրությունը չի կարող չուրախացնել, թեև այդ հայտարարությունն անսպասելի էր՝ հաշվի առնելով, որ ՇՀԿ-ի վերջին գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ անդամ երկրների առաջնորդներից միակն էր, որը ելույթ չունեցավ ռուսերենով», — ասել է Յամպոլսկայան։ «Բայց, ըստ երևույթին, նա նույնպես, այնուամենայնիվ, չի կարող առանց ռուսերենի», — եզրափակել է ՌԴ նախագահի խորհրդականը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
