Ղազախստանում Կասպից ծովի ափին զորավարժությունների ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել
515
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ., 16:12
![]() Ինը զինծառայող է զոհվել Ղազախստանի ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Մանգիստաուի մարզում՝ Ղազախստանի զինված ուժերի ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում, Կասպից ծովի ափին ուսումնական-մարտական առաջադրանք կատարելիս՝ եղանակային պայմանների կտրուկ վատթարացման և քամու ուժգնացման հետևանքով ծովը քշել-տարել է զինծառայողներին։ Նախնական տեղեկություններով՝ ծովը քշել-տարել է 19 զինծառայողի։ Այս պահին հաստատվել է 9 զինծառայողի մահը», — ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ երեք զինծառայող փրկվել է, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Մյուսների որոնումները շարունակվում են։ |

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
12914:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
19913:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17112:19
Պայթյուն՝ գազալցակայանում
14111:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
27111:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
25611:01
