Երևան`   +30 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ.

«Սեբաստիա 3/3Ա շենքում ջրի վիճակն է». Բաբկեն Պիպոյան

69
Այսօր, 16:18
«Սեբաստիա 3/3Ա շենքում ջրի վիճակն է». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սեբաստիա 3/3Ա շենքում ջրի վիճակն է:
Բնակիչների մի մասը մտածում է, թե ինչու չի կարողանում ճիշտ օգտագործել «Վեոլիա Ջուր» ընկերության պոտենցիալը:
Նույն շենքի բնակիչներից մյուսը, թե ինչ անի, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այնքան չաշխատի, որ տարված լինի միայն աշխատանք բառով ու առողջության մասին մոռանա:
Հատկանշանական է, որ կա նաև քաղաքացի, որն այս պատկերը տեսնելուց հետո մտածում է՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է սկսի ինքն իրեն կարգավորելուց:
Բայց, իհարկե, բնակչության մեծ մասին հետաքրքրում է, որ ի վերջո այս խայտառակ վիճակին վերջ տրվի: Պատասխանատուների ամոթն էլ, անամոթն էլ, մուր ու գլխի պես իրենց մնա:
Հ.Գ. Գրառումից հետո էլ մի քաղաքացի հորդորեց ՀՀ առողջապահության նախարարությունը հարց ուղղել.
որքա՞ն աղ ավելացնեն այս ջրին, որ դառնա անվտանգ, որ իրենց իսկ վճարած ապահովագրական վճարից իրենց վրա անիմաստ ծախս չարվի»:

Աղբյուրը`   Բաբկեն Պիպոյան