«Փաշինյանի՝ Մոսկվա այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ»․ Պեսկով
437
Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ., 14:49
![]() Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դեռևս ամսաթիվը համաձայնեցված չէ, սակայն նախագահի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի) և վարչապետի (Նիկոլ Փաշինյանի) միջև առկա է փոխադարձ ըմբռնում և պայմանավորվածություն, որ նման այց տեղի կունենա մոտ ապագայում», - լրագրողներին հայտնել է Պեսկովը։ Ավելի վաղ Պուտինը Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ էր անցկացրել Փաշինյանի հետ։ Բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների համագործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար։ |

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11817:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
15017:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16116:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
14516:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
17015:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
20815:13
