«Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին»․ ֆոն դեր Լայեն
![]() «Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ»,- այս մասին X-ի իր էջում գրել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: «Մենք կառուցում ենք ճանապարհներ և կամուրջներ՝ մեր 200 միլիոն եվրո արժողությամբ կապակցվածության փաթեթի միջոցով։ Եվ կամուրջներ մարդկանց միջև՝ խաղաղությանը նպաստող մեր ներդրումներով։ Մեր ինքնավար առևտրային միջոցառումները նոր հնարավորություններ կբացեն։ Հայաստանի՝ ԵՄ շուկա արտահանման 80 տոկոսն այժմ ազատված է մաքսատուրքերից։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ օրենսդիրները այս միջոցառումները վերջնականապես կընդունեն վաղը՝ ռեկորդային կարճ ժամկետում։ Եվ, վերջապես, մենք ամրապնդում ենք էներգետիկ անվտանգությունը։ Այսպիսով՝ ՀՀ-ԵՄ գործընկերությունն արագ զարգանում է, առաջ է շարժվում և ավելի ամուր է, քան երբևէ»,- գրել է Լայենը։ Նշենք, որ ավելի վաղ Նյու Յորքում կայացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
