Էրդողանը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին
![]() Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում «Թուրքական տանը» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության հաղորդագրության մեջ։ «Նշելով, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի հետ երկկողմ առևտրի և տրանսպորտի ոլորտներում հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Էրդողանն ընդգծել է երկկողմ հարաբերություններում դրական դինամիկայի պահպանման կարևորությունը։ Նա գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի կողմից խաղաղության գործընթացում ձեռնարկվող փոխադարձ քայլերի առնչությամբ։ Էրդողանը նշել է, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի հետ աճող համագործակցությունը նպաստում է կարգավորման գործընթացին, և վարչապետ Փաշինյանին հրավիրել է Թուրքիայում կայանալիք COP31-ի առաջնորդների գագաթնաժողովին», - նշված է հաղորդագրության մեջ։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
