«Հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները կիրականացվեն». Պուտին
![]() Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին ընտրարշավին ակտիվ մասնակցության համար: Նախագահը նշել է, որ ընտրություններին միջամտելու փորձերը որևէ ազդեցություն չեն ունեցել ընտրողների մասնակցության վրա։ Ըստ Պուտինի՝ ընտրատեղամասերի մոտ հերթերը ցույց տվեցին, որ «Ռուսաստանին վախեցնել հնարավոր չէ»: Նա նաև նշել է, որ «հատուկ ռազմական գործողության» բոլոր նպատակները կիրականացվեն։ Նախագահը ռեկորդային մասնակցությունը որակել է՝ որպես քաղաքացիների կողմից երկրի ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերին աջակցության ապացույց: Նա հավելել է, որ այժմ պետք է ամեն ինչ արվի՝ ընտրողների կողմից իրենց նկատմամբ ցուցաբերված վստահությունն արդարացնելու համար։ Ընտրություններից հետո Պուտինը նաև ելույթ է ունեցել զինվորականների առջև: Նա ասել է, որ քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ հավատում են զինվորականներին և հաղթանակին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
