«Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը»․ Արթուր Խաչատրյան
![]() «Մինչև Արցախի մեր հայրենակիցները կկարողանան իրացնել վերադարձի իրենց իրավունքը, որը որևէ կերպ չի կարող դիտվել պատերազմի առիթ և հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությանը աճ հրահրող ակտ, նրանք պետք է ՀՀ-ում ապրեն արժանապատիվ և նրանց սոցիալ-տնտեսական կարիքները պետք է պատշաճ կերպով բավարարվեն»,- ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ «Առաջնային խնդիրներից մեկը, որին մեր հայրենակիցներն առնչվում են՝ բնակապահովման խնդիրն է. գումարը, որը հատկացվում է, միգուցե բավարար է բազմանդամ ընտանիքների համար, բայց միջին վիճակագրական ընտանիքների համար այդ գումարը բավարար չէ։ Իմ համոզմամբ՝ արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը, երբ պետության միջոցներով կառուցվում են բնակարաններ, որոնք գնման իրավունքով տրվում են բնակարանային կարիք ունեցող ընտանիքներին, այսինքն մարդիկ որոշակի ժամանակ ապրելուց հետո կարող են գնել այն»,- նշել է ընդդիմադիր գործիչը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
