Երևան`   +24 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 23 սեպտեմբերի, 2026 թ.

«ԱՄՆ-ն 2024-ին կտրուկ ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը»․ #РИАНовости

80
Այսօր, 10:48
«ԱՄՆ-ն 2024-ին կտրուկ ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը»․ #РИАНовости

2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ն կտրուկ ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը, իսկ 2002 թվականից ի վեր ընդհանուր առմամբ հատկացվել է ավելի քան 60 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ԱՄՆ կառավարության տվյալներին։

Անցյալ շաբաթ Փենթագոնի ղեկավարի տեղակալի օգնական Էնդրյու Լումիսը հայտարարել էր, որ Վաշինգթոնը մտադիր է օգտագործել իր ծրագրերի ողջ ներուժը՝ Հայաստանի զինված ուժերի բարեփոխմանն աջակցելու համար։

Ամերիկյան ռազմական օգնությունը Հայաստանին՝ Foreign Military Financing (FMF) ծրագրի շրջանակում, սկսվել է դեռևս 2002 թվականին։ Ընդհանուր առմամբ, մինչև 2024 ֆինանսական տարին ներառյալ, Հայաստանին տրամադրված ամերիկյան ռազմական ֆինանսավորման ընդհանուր ծավալը գերազանցել է 60 միլիոն դոլարը։

Փենթագոնի վիճակագրության համաձայն՝ ֆինանսավորումը զգալիորեն աճել է 2024 ֆինանսական տարում։ Այդ տարի ԱՄՆ-ն Հայաստանին հատկացրել է ավելի քան 8,1 միլիոն դոլար։ 2023 թվականին այդ գումարը կազմել էր ընդամենը մոտ 16 հազար դոլար, իսկ 2022 թվականին՝ շուրջ 1,3 միլիոն դոլար։ 2025 թվականի վերաբերյալ տվյալներն այս պահին հրապարակված չեն։

2025 թվականի հունվարին ԱՄՆ Պետդեպը տեղեկացրել է, որ այդ գումարը FMF ծրագրի շրջանակում ուղղվել է մի շարք նախագծերի, այդ թվում՝ զինծառայողների վերապատրաստման ազգային ուսումնական կենտրոնի զարգացմանը։ Այդ տեղեկությունից մեկ ամիս առաջ Փենթագոնի ղեկավարը հայտնել էր, որ համապատասխան նպատակների համար միջոցները հատկացվել են նախորդ երկու տարիների ընթացքում։