Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու և այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։ Մենք Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե Պետրոսյանն ազատվե՞լ է աշխատանքից։ ՔԿ-ից մեզ ուղարկեցին օգոստոսի 28-ի հրամանը, որով նա ազատվել է հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա։ Մինչ այդ՝ օգոստոսի 21-ին, Պետրոսյանին ազատել էին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակել այլ վարչության պետի տեղակալ։ Այս ազատումն Արայիկ Պետրոսյանի սրտով չի եղել՝ նա դիմում է գրել եև ազատվել նոր նշանակված պաշտոնից ու դիմել դատարան։ Պետրոսյանը պահանջում է չեղարկել իր հետ կապված երկու հրամանն էլ։ Եթե իր նախկին պաշտոնը կառուցվածքային փոփոխությունների պատճառով այլեւս չկա, ապա նա պահանջում է օրենքով սահմանված կարգով իրեն առաջարկել համապատասխան այլ պաշտոններ եւ հնարավորություն տալ որոշելու՝ համաձա՞յն է նշանակվել այդ պաշտոնին, թե՞ ոչ։ Նաեւ պահանջում է քննարկել իրեն ՔԿ կադրերի ռեզերվում գրանցելու հարցը։ Արայիկ Պետրոսյանը ծնունդով արցախցի է»: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
