Թուրքական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Իրան
![]() Թուրքական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Իրան՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, գրում է Middle East Eye-ը: Խոսքը Turkish Airlines-ի, AJet-ի և Pegasus-ի մասին է. այս ավիաընկերությունների բոլոր թռիչքները դադարեցվել են երեկվանից՝ սեպտեմբերի 21-ից: Ընդ որում, իրանական միակ ավիաընկերությունը, որին արգելված է թռիչքներ կատարել դեպի Թուրքիա, Mahan Air-ն է: Մյուս ավիաընկերություններին թույլատրվում է շարունակել թռիչքներ իրականացնել երկու երկրների միջև։ Turkish Airlines-ի, AJet-ի կայքերում մինչև 2027թ. մարտ դեպի Իրան չվերթներ չկան, մինչդեռ Pegasus-ը հեռացրել է դեպի այդ երկիր բոլոր չվերթները իր ամրագրման համակարգից՝ տեսանելի ապագայի համար։ Նշվում է, որ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգթոնը խստացնում է իր արշավն Իրանի ավիացիոն ոլորտի դեմ՝ թիրախավորելով ինչպես իրանական, այնպես էլ օտարերկրյա ընկերությունները, որոնք մեղադրվում են նրանց գործունեությանն աջակցելու մեջ։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ավելի վաղ հայտարարել էր, որ իրանական ավիաընկերություններին գործնականում կարգելվի միջազգային գործունեություն իրականացնել սեպտեմբերի 23-ից սկսած՝ նախազգուշացնելով, որ օդանավակայաններն ու պատժամիջոցների տակ գտնվող իրանական ավիափոխադրողներին ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են իրենք ենթարկվել ամերիկյան պատժամիջոցների, հաղորդում է Iran International-ը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
