Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2026 թ.

«Տաք օրերը դեռ չեն նահանջի»․ Գագիկ Սուրենյան

75
Այսօր, 10:54
«Տաք օրերը դեռ չեն նահանջի»․ Գագիկ Սուրենյան

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Մեզ սպասվում է ռեկորդային տաք օր, տաք օրերը դեռ չեն նահանջի» գրառմամբ։ Տեսանյութում մասնավորապես հայտնում է․ «Հարավից ներթափանցող տաք օդի ներհոսքը կպահպանվի նաև սեպտեմբերի 3-րդ տասնօրյակի ընթացքում և իր զարգացման պիկին կհասնի 23-24-ն ընկած ժամանակահատվածում։
Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով և սեպտեմբերի 24-ին Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում կգրանցվի 33-34 աստիճան տաքություն, որը սեպտեմբերի այդ օրերի համար բավականին բարձր ջերմաստիճան է։ Սեպտեմբերի 25-26-ին օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 2-4 աստիճանով, բայց կշարունակի մնալ նորմայից բարձր։
Առաջիկա հինգ օրերի ընթացքում Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակ, բացառությամբ Շիրակի, Լոռու և Տավուշի, որտեղ սեպտեմբերի 22-ին, 25-27-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»։

Աղբյուրը`   Գագիկ Սուրենյան