«Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքը». Լուկաշենկո
![]() Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից, շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ «Այս նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը, խորհրդանշում է հայ ժողովրդի ձգտումը դեպի ազատ ու անկախ զարգացում և սեփական հարուստ մշակույթի պահպանում»,- ասված է շնորհավորական ուղերձում։ Լուկաշենկոն նշել է, որ այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, առանձնահատուկ արժեք են ձեռք բերում ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերը։ «Մինսկին և Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև անկեղծ փոխադարձ համակրանքը, որը բաց և կառուցողական գործընկերության ամուր հիմքն է»,- նշել է նա։ Նա Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վաղվա օրվա նկատմամբ վստահություն։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
