Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2026 թ.

«Եմենցիներն ապացուցում են, որ փողը և նորագույն սպառազինությունը ոչինչ են, եթե չկա պատերազմելու կամք և կազմակերպվածություն». Վարդան Ոսկանյան

112
Կիրակի, 20 սեպտեմբերի, 2026 թ., 23:36
«Եմենցիներն ապացուցում են, որ փողը և նորագույն սպառազինությունը ոչինչ են, եթե չկա պատերազմելու կամք և կազմակերպվածություն». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր արդեն, փաստացիորեն, Սաուդյան Արաբիայի և եմենյան «Անսարալլահի» ուղղակի բախման մեջ Մերձավոր Արևելքի ամենաթանկարժեք բանակն առայժմ ոչ մի արդյունավետ և հաջող գործողություն չի կարողանում իրականացնել։
Հակառակ սրան, Մերձավոր Արևելքի ամենաաղքատ պետության՝ Եմենի, միայն մի հատվածը վերահսկող «Անսարալլահը» մինչ այս պահը գրեթե ամեն օր գրանցում է ռազմական լրջագույն հաջողություններ՝ ԱԹՍ-ների և հրթիռային ուղիղ հարվածների տակ պահելով Սաուդյան Արաբիայի տարածքի մի շարք զգայուն կետեր։
Եմենցիները հենց այս պահին ապացուցում են, որ փողը և նորագույն սպառազինությունը ոչինչ են, եթե չկա պատերազմելու կամք և կազմակերպվածություն։
Զեյդիական ուղղության շիայականություն դավանող «Անսարալլահի» գաղափարախոսության դեռևս միջնադարից եկող կարևոր սկզբունքն առ այն, որ զեյդիական համայնքը կարող է առաջնորդել միայն այն իմամը, որը բռնության և ճնշման դեմ «սրով Ապստամբողն» է (արաբ.՝ «ալ-Կա'իմ բի-լ-սայֆ»), այս կազմակերպությունը երկարաժամկետ կտրվածքով դարձնում է անպարտելի, որովհետև չի կարելի առաջնորդ դառնալ՝ առանց թշնամու դեմ ապստամբելու և զինված պայքարի, ուստի նույնիսկ պարտության դեպքում կրկին լինելու է ապստամբություն։
Տարբերությունը միջնադարից, պատկերավոր ասած, միայն մի հանգամանք է. այժմ Եմենի զեյդիական համայնքն առաջնորդում է «հրթիռով Ապստամբողը»»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան