«Իսկ ո՞վ ասաց, որ ամերիկյան պրոտեկտորատն ավելի լավն է, քան ռուսականը». Արմեն Աշոտյան
![]() «Մեզ տարան ու տանում են այսքան ագրեսիաների, որ մենք քարանանք, կարկամենք ու թույլ տանք, որ մեզ հետ կատարվի այն, ինչ կատարվում է։ Մենք պոստ տրավմատիկ սթրեսի մեջ ենք»,- «Դասեր» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ խաղաղություն չկա ու չի կարող լինել։ «Խաղաղությունը, որպես կանոն, խարսխված է լինում որոշակի արդար լուծման վրա։ Ակնհայտ է, որ այն մոդելը, որը հրամցնում են Նիկոլ Փաշինյանն ու նրա արևմտյան դոնորները, անարդար է։ Անարդար է, ինչ մեզ հետ կատարվում է։ Բացի դրանից, խաղաղությունը ենթադրում է անվտանգություն։ Խաղաղությունն անվտանգության հետևանք է։ Երրորդ սկզբունքը կայունությունն է։ Երկար տարիներ այս տարածաշրջանում եղել է ռուսական պրոտեկտորատ։ Իսկ ո՞վ ասաց, որ ամերիկյան պրոտեկտորատն ավելի լավն է, քան ռուսականը։ Եթե դու ընդամենը փորձում ես խաբել աշխարհագրությանը և պատմությանը, ո՞ւր մնաց ինքնիշխանությունը։ Այն բոլոր պետություններն ու ժողովուրդները, ովքեր փորձում են խաբել աշխարհագրությանը և պատմությանը, անպայման պատժվում են։ Գեոպոլիտիկա կա, և այն ոչ մի տեղ չի անհետացել… |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
