Զելենսկին «շատ կարևոր» հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և նրանք համաձայնվել են հանդիպել Նյու Յորքում: Զելենսկին այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։ «Ես հենց նոր խոսեցի նախագահ Թրամփի հետ: Դա կարևոր զրույց էր, և մենք շատ բան քննարկեցինք: Մենք համաձայնեցինք հանդիպել Նյու Յորքում, և այս հանդիպումը կարող է շատ բան փոխել: Կա դիվանագիտական իմպուլս», - ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Զելենսկին նշել է, որ շնորհակալություն է հայտնել Սթիվեն Վիթքոֆին և Ջարեդ Քուշներին Կիև այցելության համար. «Մենք մանրամասն քննարկել ենք կարևոր մանրամասներ, և տղաները լավ ծանոթացել են Ուկրաինայում տիրող իրավիճակին»։ «Կան գաղափարներ լարվածության թուլացման միջոցառումների և անվտանգության հիմնարար հարցերի՝ էներգետիկայի, սննդի և կյանքերի պաշտպանության վերաբերյալ: Մենք համագործակցում ենք ամերիկյան թիմի հետ և պատրաստ ենք իսկապես լուրջ քայլեր ձեռնարկել»,- հավելել է Զելենսկին։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
