Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 21 սեպտեմբերի, 2026 թ.

«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան

53
Այսօր, 01:18
«Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է». Հասմիկ Սողոմոնյան

Զարդագործ, ձեռագործության վարպետ Հասմիկ Սողոմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդը կամ ունի հայրենիք, կամ անհայրենիք է։
Ինձ համար արվեստագետն այն մարդն է, ով կրում է իր ժամանակի ցավը, անցկացնում է այն իր միջով և վերածում իմաստի։
Բայց ներկայիս զվարճանքի սպասարկման ոլորտի ներկայացուցիչներն ուղղակի տրամադրություն սպասարկողներ են։ Նրանք գործում են the show must go on տրամաբանությամբ, որտեղ արժեքային և բարոյական ոչինչ գոյություն չունի։
Պետք չէ փնտրել բաներ այնտեղ, որտեղ նրանք ի սկզբանե բացակայում էին։
Մարդկանց մի ստվար զանգված ապրել և ապրելու է բացառապես իր նեղ անձնական շահերը սպասարկելով։
Չես կարող բոլորից պահանջել այն գիտակցությունը և խորությունը, որը թույլ է տալիս հասկանալ, ժամանակի մեջ գնահատել պատմությունը որպես ճակատագրական իրադարձություն։
Երբ ես սա հասկացա, որ անհատներն են միշտ եղել այն մարդիկ, որոնք եղել են հայրենատեր, ահագին խաղաղվեցի»: