«Երևանի սուպերմարկետներում գնորդներին խաբում են»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զգույշ եղեք․ Երևանի սուպերմարկետներում գնորդներին խաբում են։ Սեպտեմբերի 7-ին Ֆեյսբուքի իմ էջում գրել եմ, որ Երևանի Ավան թաղամասի «Էվրիկա» սուպերմարկետում ինձ փորձում էին խաբել, երբ զեղչված գնով ռուսական գարեջուր էի ուզում գնել։ Այսօր Ավանի «Երևան սիթի» սուպերմարկետում նույն մակնիշի ռուսական գարեջուրը զեղչված գնով տեսա; Վերցրի, սակայն գանձապանուհին գարեջրի գինը ոչ զեղչված գնով հաշվեց։ Երբ նրան ասացի, որ այն զեղչված է, նա թողեց գանձարկղի մոտ իր տեղը, գնաց գարեջրի ցուցասրահի մոտ, որոշ ժամանակ անց վերադառնալով՝ ասաց,որ զեղչումն այլ գարեջրի էր վերաբերում, զեղչված գարեջուրն իրացվել, սպառվել է։ Հարցրի՝ այդ դեպքում ինչո՞ւ չեք հանում այդ գարեջրի գնի զեղչի մասին ցուցանակը։ Տառապանքս փորձ ունի, մինչև գարեջուր վերցնելը շատ ուշադիր էի զննել զեղչման վերաբերյալ գրառումը, այն հենց այդ գարեջրին էր վերաբերում, որը վերցրել էի։ Սակայն ի վերջո հրաժարվեցի այն վերցնել, ոչ զեղչված գնով վճարել, որովհետև չեմ սիրում, երբ ինձ փորձում են խաբել։ Տարբեր սուպերմարկետներում իբր զեղչված գնով նույն մակնիշի ռուսական գարեջրի հետ կապված «թյուրիմացություն»-համընկնումները պատահական չեն։ Հոգսերի, մտքերի մեջ խրված՝ շատ քիչ գնորդներ գանձարկղի մոտ ուշադիր լինելով՝ կջոկեն, որ իրենց այդ կերպ խաբում են»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Snob»-ի տնօրեն Մարինա Գևորգյանը հայտնվել է «Ռուսաստանի 1000 լավագույն մենեջերներ»-ի ցանկում
5619:54
Ջավախահայերը Նիկոլ Փաշինյանից պահանջում են ներողություն խնդրել Աժ ամբիոնից
8819:36
Մեկնարկել է «Մտորումներ «Թրիփփ»-ի մասին» աշխատաժողովը (տեսանյութ)
7519:18
«Զավթողական ծրագրի քարոզիչները հայտարարում են, թե հայ հանրությունը պատրաստ չէ խաղաղության». Տաթևիկ Հայրապետյան
6919:00
«Եվրոպային կարտոֆիլի պակաս է սպառնում»․ #FT
13918:18
Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով
8917:54
