Գիտնականները 100 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են կատվի նոր տեսակ
![]() Բոլիվիայի լեռնային անտառներում հայտնաբերվել է նախկինում անհայտ կատվի տեսակ։ Սա առաջին նմանատիպ հայտնագործությունն է 1923 թվականից ի վեր, հաղորդում է Reuters-ը։ Կատուն, որը տեղացիների շրջանում հայտնի է՝ որպես տիլկայո, պատկանում է Հարավային Ամերիկայի մեծ մասում հանդիպող վագրակատուների խմբին։ Այն հայտնաբերվել է Յունգաս անտառում։ Գիտնականները գենետիկ տվյալներ են օգտագործել՝ հաստատելու համար, որ կատուն նոր տեսակ է։ Այն անվանվել է Leopardus tilcayo։ Կենդանու երկարությունը 46 սմ է և քաշը՝ մոտավորապես 1.4 կգ։ «Նրա մորթին բաց շագանակագույն է, ամբողջ մարմնով անկանոն վարդակներով», - ասել է National Geographic-ի հետազոտող Պաոլա Նոգալես-Ասկարունցը։ Գիտնականները վերլուծել են 38 կենդանիների ԴՆԹ-ն և պարզել, որ վագրակատուները ներկայացնում են հինգ գենետիկորեն տարբեր տեսակներ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ Տիլկայո տոհմը առանձնացել է խմբի մյուս անդամներից մոտ 1.4 միլիոն տարի առաջ։ |

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
68920.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
16819.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
28218.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
24516.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
20014.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
20313.10.2026, 19:48



