«Իրանի դաշնակից «Անսարալլահի» հաջողություններն ունեն շատ կարևոր առանձնահատկություն»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Եմենում Իրանի դաշնակից «Անսարալլահի» հաջողություններն ունեն շատ կարևոր առանձնահատկություն։ Դրանք ոչ թե մարտավարական, այլ հենց ռազմավարական բնույթի են, ինչը հսկայական ազդեցութուն է թողնում Մերձավոր Արևելքում լայն իմաստով։ «Անսարալլահի» գործողություններն, ըստ էության, հանգեցրել են Սաուդյան Արաբիայի «նավթային» շրջափակմանը, և այդ երկրի, Պակիստանի ու Թուրքիայի միջև վերջերս ստեղծված «իսլամական ՆԱՏՕ»-ի անգործունակության ցուցադրմանը։ Կարմիր ծովում իսրայելական Էյլաթ նավահանգիստը նույնպես, փաստացիորեն, կորցրել է իր նշանակությունը։ Կանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը՝ Սուեզի ջրանցքով բեռնափոխադրումների կրճատման դեպքում։ Նավթի գների աճը Սիրիայում հանգեցրել է հակակառավարական զանգվածային ցույցերի՝ ստեղծելով նկատելի ռիսկեր ներքաղաքական կայունության առումով, ինչն իր հերթին վտանգում է Թուրքիայի դիրքերի ամրապնդումն այդ երկրի ներսում։ Եվ այս ամենն իրականացրել է Իրանի դաշնակից «Անսսրալլահը»՝ զեյդիական շիայական գաղափարախոսությամբ զինված մի ուժ, որի գաղափարական հայր, Իրանում հոգևոր կրթություն ստացած Հուսեյն ալ-Հութին՝ հետևելով իր նախնիների ավանդույթին, պնդում էր, որ խաղաղությունը նվաճվում է պատերազմով, այլ ոչ թե հանձնվելով»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
