Մակրոնի կնոջ սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրողը մահացել է
![]() Ֆրանսիայում մահացել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի սեռի վերաբերյալ հետաքննություն սկսած լրագրող Նատաշա Ռեյը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Քսավիե Պուսարը։ «Խորը վշտով տեղեկացանք սեպտեմբերի 13-ին Նատաշա Ռեյի՝ քաղցկեղի պատճառով մահվան մասին»,- գրել է նա։ Սեպտեմբերի 13-ին հաղորդվել է, որ Ռեյը Փարիզի վերաքննիչ դատարանում հաղթել է Ֆրանսիայի նախագահի կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի դեմ զրպարտության գործը։ Հունվարին Փարիզի դատարանը պայմանական դատավճիռներ է կայացրել 10 անձանց նկատմամբ՝ Ֆրանսիայի նախագահի կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի մասին առցանց կեղծ տեղեկություններ հրապարակելու համար։ Լրագրողները նույնականացրել են ութ տղամարդու և երկու կնոջ, որոնք, դատարանի որոշմամբ, առցանց տարածել են տեղեկատվություն, որ Բրիջիտ Մակրոնը ծնվել է՝ որպես տղամարդ։ Այս գործով առավելագույն պատիժը պայմանական ութ ամսվա ազատազրկումն էր։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ պետական մեղադրողը պահանջել էր մինչև մեկ տարի պայմանական դատավճիռ։ Ինչպես նախկինում հաղորդվել էր, դատավարությունը հիմնված էր Ֆրանսիայի առաջին տիկնոջ սեռին և սեռական կողմնորոշմանը, ինչպես նաև նրա և նախագահի միջև տարիքային զգալի տարբերությանը վերաբերող բազմաթիվ առցանց հրապարակումների վրա, որոնք որոշ վիրավորական մեկնաբաններ փորձել են ներկայացնել՝ որպես մանկապղծություն։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
