«Ուկրաինայում բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ Ռուսաստանի համար օրինական թիրախ է»․ ՌԴ ԱԳՆ
![]() Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան վճռական բողոք է ներկայացվել՝ կապված Լոնդոնի կողմից Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի և այլ զինատեսակների մատակարարումների հետագա ավելացման հետ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ։ «Հատուկ նշվել է, որ Միացյալ Թագավորության վարած քաղաքականության պայմաններում ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողությունների՝ ինքնապաշտպանության իրավունքի իրացման շրջանակում։ Շեշտվել է, որ Ուկրաինայում գտնվող բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ, որն օգտագործվում է Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար, համարվում է օրինական թիրախ։ Ընդգծվել է, որ իրավիճակի հնարավոր հետագա բացասական զարգացման ողջ պատասխանատվությունը կրում է Լոնդոնը։ Բրիտանական կողմին պահանջ է ներկայացվել հրաժարվել էսկալացիոն քաղաքականությունից և իր գործողությունները համապատասխանեցնել միջազգային պարտավորություններին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
