«Կարևոր նախագիծ է, սակայն այս տեսքով օրինագիծը խիստ սահմանափակ հնարավորություններ է ստեղծում»․ Հայկ Խանումյան
128
Ուրբաթ, 18 սեպտեմբերի, 2026 թ., 14:18
![]() Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը հնարավորություն է տալիս Հայաստանի ռեզիդենտներին եկամտային հարկի հաշվին գումար հատկացնել հասարակական կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին, շատ կարևոր է և էական բարելավումներ կարող է բերել հայաստանյան հասարակության մեջ։ Սակայն այս տեսքով օրինագիծը խիստ սահմանափակ հնարավորություններ է ստեղծում, քանզի այդ գումարի հատկացումը սոցիալական կրեդիտի հաշվին է, այսինքն այն գումարի, որը մարդիկ ուղղում են առողջապահական կամ կրթական ծախսերին։ Լավ կլինի, որ կուսակցություններին, ՀԿ-ներին և լրատվամիջոցներին հատկացվող եկամտային հարկի մասը դուրս լինի սոցիալական կրեդիտի բաժնից»։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
