«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
![]() Հայաստանն ու Վրաստանը բախվում են իրենց քաղաքական իրավիճակին Արևմուտքի բացահայտ միջամտությանը։ Այս մասին Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամների նիստում հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Արևմուտքի երկրները բացահայտ և անթաքույց փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Անդրկովկասում մենք դա կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով»,- նշել է նա։ Շոյգուն համոզմունք է հայտնել, որ «պետությունների միջև անլուծելի հակասություններ չեն լինում, իսկ երբ տարաձայնություններ են ի հայտ գալիս, պետք է անմիջապես գնահատել, թե ում է ձեռնտու գժտեցնել հարևան ժողովուրդներին ու պետություններին»։ «Որպես կանոն, դրա հետևում կանգնած են Արևմուտիք երկրները, որոնք շահագրգռված են պահպանել իրենց վերահսկողությունը տնտեսության եկամտաբեր ճյուղերի, տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների և ռեսուրսների նկատմամբ»,- նշել է նա։
|

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
