«Հայաստանը ցանկանում է խզել կապերը Ռուսաստանի հետ և ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»․ Շոյգու
![]() Հայաստանի իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու ուղեգիծ, և ակնհայտ է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու նրանց ձգտումը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ՌԴ Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում։ «Ակնհայտ է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնման Երևանի ձգտումը և բացահայտ սպառողական վերաբերմունքը տարածաշրջանային ինտեգրման մեխանիզմների նկատմամբ, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի», - ասել է Շոյգուն: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ 1990-ականներին Ռուսաստանը Հայաստանին փրկել է տնտեսական և էներգետիկ փլուզումից, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության տասը տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե երեք անգամ։ «Միևնույն ժամանակ, ներկայիս իշխանությունները որդեգրել են Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղեգիծ», —նշել է Շոյգուն։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
