«Եվրոպական խորհրդարանն ընդունում է բանաձևեր և որոշումներ, որոնք խաթարում են խաղաղության օրակարգը»․ Հաջիև
![]() Եվրոպական խորհրդարանը չի նպաստում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջմղմանը, այլ խոչընդոտում և խաթարում է այդ գործընթացը։ Այս մասին Դուբայում անցկացվող Արաբական մեդիաֆորումի շրջանակում քննարկման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է բախվել ապատեղեկատվական արշավների, չնայած խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։ «Այդպիսի ինստիտուտներից մեկը Եվրոպական խորհրդարանն է, որը լուծման մաս չէ, այլ խնդրի մաս է։ Եվրոպական խորհրդարանն ընդունում է բանաձևեր և որոշումներ, որոնք նվաստացնում և խաթարում են մեր տարածաշրջանի խաղաղության օրակարգը», — ասել է Հաջիևը։ Նա նշել է, որ այժմ ընթանում է տարածաշրջանային խաղաղության կառուցման գործընթաց, սակայն Եվրոպական խորհրդարանը հետապնդում է բոլորովին այլ օրակարգ։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը չպետք է միակողմանի լինի, այլ պետք է ընդգրկի ողջ տարածաշրջանը և նախատեսի հավասարակշռված համագործակցություն բոլոր երկրների հետ։
|

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
