Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին
![]() Գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի մի շարք շրջանների վրա։ Astra-ն հայտնում է, որ հրդեհ է բռնկվել Դոնի Ռոստովի «Դոնի Ռոստով-Կենտրոնական» ռազմական օդանավակայանում։ Ամենայն հավանականությամբ՝ հրդեհն ընդգրկում է օդանավակայանի այն հատվածը, որտեղ տեղակայված է ռազմական ինքնաթիռների ու ուղղաթիռների կայանատեղին։ Ուկրաինական Exilenova+ մոնիտորինգային ալիքը նույնպես հայտնում է, որ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի ռազմական օդանավակայանին՝ առաջացնելով խոշոր հրդեհ։ Ալիքի հաղորդմամբ՝ հարվածի տակ են հայտնվել ռազմական ավիացիան և ռազմաբազայի ենթակառուցվածքները։ Նույն գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Յարոսլավլի վրա։ Թելեգրամյան ալիքների տվյալներով՝ հարվածների թիրախ է դարձել «Սլավնեֆտ—ՅԱՆՕՍ» նավթավերամշակման գործարանը։ Այն մտնում է Ռուսաստանի խոշորագույն հինգ նավթավերամշակման գործարանների շարքի մեջ և հանդիսանում է Ռուսաստանի հյուսիսում գտնվող խոշորագույն նավթավերամշակման գործարանը։ |

Վանաձորում հարևանների վեճն ավարտվել է նրանցից մեկի մահվամբ, ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոց
9520:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
16816:55
Նեպալի լեռներում ուղղաթիռներ են բախվել (տեսանյութ)
21513:01
Թուրքիայի հարավ-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է տուժել (տեսանյութ)
18912:13
Հրդեհ՝ Երևանի «Պալաս» առևտրի կենտրոնում (տեսանյութ)
12411:30
Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մեկին
17610:43
