«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
![]() ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չորեքշաբթի հայտարարել է, որ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունները կարող են հանգեցնել իրավիճակի վտանգավոր սրման՝ կործանարար հետևանքներով ամբողջ աշխարհի համար։ «Երբ տեսնում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը, ինչպես նաև ամբողջ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, նկատում ենք, որ ամեն օր դրությունն ավելի է վատթարանում։ Ոչ մի տեղ բարելավում չկա։ Երբ իրադարձություններն այս կերպ են զարգանում, մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ՝ համաշխարհային պայթյունի, որը կարող է հանգեցնել աղետալի իրավիճակի՝ համաշխարհային մակարդակով կործանարար հետևանքներով»,- ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գուտերեշը։ Նա նաև խոստացել է, որ առաջիկա ամիսներին ՄԱԿ-ը կանի հնարավոր ամեն ինչ՝ կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
