«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան
![]() ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը խոսեց Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մասին. «Շատ է խոսվում ռազմաբազայի մասին, ենթատեքստն այն է, որ մեր իշխանական գործընկերները ցանկանում են, որ այն դուրս բերվի: Հաշվի առնելով այն, որ ռազմաբազայում ծառայում են շուրջ 5000 զինծառայողներ, Գյումրիում ձևավորվել է շուրջ 15 000 աշխատատեղ: Երեկ այստեղ տեսակետ հնչեց, որ մեր քաղաքական առաջնորդ Սամվել Կարապետյանն ասել է՝ ռուսական ռազմաբազայի դուրս գալու դեպքում ՀՀ-ն անտեր կմնա: Շատ ճիշտ է ասել նա: Եթե պատասխանատվություն չեն ստանձնում մեր իշխանությունները, որ ՀՀ ամենաաղքատ մարզում՝ Շիրակում, 15 000 աշխատատեղի կորստի վտանգ կա ու մեր ժողովուրդն անտեր կմնա, դա չգիտակցելը չեմ հասկանում»,- ասաց պատգամավորը: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
