Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2026 թ.

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան

41
Այսօր, 00:18
«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խաղաղության պայմանագիր կնքված չէ, ՀՀ տարածքները օկուպացված են, իսկ Փաշինյանը խաղաղության մրցանակ է ստանալու.
Աստված եթե ուզում է մեկին պատժել, նրան խելքից զրկում է։ խելակորույս են բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են, թե Ադրբեջանի հետ վերջնական, արդար, կայուն խաղաղություն է հաստատվել, թե Ադրբեջանը իր զորքը հանելու է ՀՀ օկուպացրած տարածքներից, դադարեցնելու է հահահայկական քարոզչությունը, Արցախի վանքերի, եկեղեցիների, գերեզմանոցների, հուշարձանների ավերումը։ 44-օրյա պատերազմից 6 տարի անց Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքել, Բաքվում տանջում են հայ գերիներին, Ադրբեջանի բանակն անընդհատ զինվում, զորավարժություններ է անցկացնում Հայաստանի դեմ նոր պատերազմ սանձազերծելու համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ, Փաշինյանին շնորհված խաղաղության փուչիկ մրցանակներով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին մեկնելու է Գերմանիա՝ Հեսսենի խաղաղության մրցանակը ստանալու համար։
Հեսսենի խաղաղության մրցանակը Փաշինյանին շնորհվում է նրա՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականության համար։ Գերմանական կողմը, որպես Փաշինյանի «խաղաղարար» գործունեության հիմնավորում առանձնացնում է նաև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը և ոչ բռնի քաղաքականության շեշտադրումը։
Մրցանակը նաև ունի դրամական բաղադրիչ՝ 25 հազար եվրո»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան