Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար
![]() ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել են Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գ.Մ.-ի կողմից Վ.Ս.-ին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի հանգամանքները: Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ.Ս.-ն 2020 թվականից աշխատելով Գ.Մ.-ի մոտ որպես անասնապահ, ըստ պայմանավորվածության՝ պետք է վարձատրվեր 150.000-200.000 ՀՀ դրամ, սակայն որպես այդպիսին՝ աշխատավարձ չի ստացել, փոխարենը՝ ամսական մեկ կամ երկու անգամ, երբ գումար է անհրաժեշտ եղել, Գ.Մ.-ն նրան տվել է 50.000-100.000 ՀՀ դրամ: Ըստ Գ.Մ.-ի՝ իրենից վերցված գումարները 6 մլն ՀՀ դրամով գերազանցել են վճարվելիք աշխատավարձը և Վ.Ս.-ն պետք է շարունակեր անվճար աշխատել մոտ 3 տարի, սակայն քննությամբ պարզվել է, որ դրանք ուռճացված գումարներ են: Այսպիսով, Վ.Ս.-ն իր աշխատանքը սկսել է ամեն օր՝ առավոտյան ժամը 6-ից և ավարտել գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, հիմնականում առանց հանգստյան օրերի: Այդ ընթացքում ինչպես մանր եղջերավոր անասունի կորստի, այնպես էլ Վ.Ս.-ի՝ քնից ուշ արթնանալու, աշխատանքը թերի կատարելու կամ վատառողջ լինելու պատճառով աշխատանքի գնալուց հրաժարվելու դեպքում, Գ.Մ.-ն վերջինիս ծեծել է, հնչեցրել հայհոյանքներ և տարբեր տեսակի սպառնալիքներ՝ ստիպելով ամեն գնով շարունակել աշխատել: Վ.Ս.-ն ծանր աշխատանքից դրդված մի քանի անգամ դիմել է փախուստի, մեկնել Երևան, սակայն Գ.Մ.-ն հարազատների նկատմամբ ճնշում գործադրելով, նրանց միջոցով իմացել է գտնվելու վայրը և կրկին տեղափոխել իր մոտ ու ստիպել աշխատել: Գ.Մ.-ն Վ.Ս-ի նկատմամբ սահմանել է 24-ժամյա հսկողություն՝ պարտադրելով տեղյակ պահել իր ցանկացած շարժի մասին, արգելել է աշխատանքից հետո որևէ տեղ գնալ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը): Նա կալանավորվել է: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: |

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
3108:18
«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
10503:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
10000:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
106Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
178Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
197Երեկ, 22:48
