Իսրայելն ու Սաուդյան Արաբիան քննարկել են հութիների դեմ պայքարի համար հետախուզական տվյալների փոխանցումը
![]() Իսրայելն ու Սաուդյան Արաբիան բանակցություններ են վարել ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության միջնորդությամբ՝ Էր-Ռիադին հետախուզական տվյալներ փոխանցելու շուրջ, հայտնում է The Jerusalem Post-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ Walla պորտալի աղբյուրների հաղորդմամբ՝ Սաուդյան իշխանությունները օգնություն են խնդրել, որը կօգներ պաշտպանվել հութիների հարձակումներից, ավելի ամբողջական պատկերացում կազմել տարածաշրջանում նրանց ուժերի տեղակայման վերաբերյալ և կանխատեսել հակառակորդի հետագա քայլերը։ Միևնույն ժամանակ, անվտանգության ծառայությունների աղբյուրները հայտարարել են, որ իրավիճակի զարգացումները մտահոգում են ոչ միայն Սաուդյան Արաբիային, այլև տարածաշրջանի մյուս երկրներին։ Մասնավորապես, նրանք մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ն կարող է համաձայնության գալ Իրանի և հութիների հետ և թագավորությանն ու մյուս պետություններին թողնել ինքնուրույն լուծելու մնացած խնդիրները։ Նախօրեին Bloomberg-ը հայտնել էր, որ Էր-Ռիադը Լոնդոնից օգնություն է խնդրել՝ Եմենի այն շրջաններից, որոնք հարակից են Բաբ էլ-Մանդեբի նեղուցին, հութիներին դուրս մղելու և սաուդյան նավթային օբյեկտները պաշտպանելու նպատակով։ Աղբյուրների տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը համաձայնել է գործուղել ռազմական խորհրդականների, սակայն այլ ռազմական օգնություն ուղարկելու վերաբերյալ պարտավորություններ չի ստանձնել։ Նշենք, որ անցած շաբաթ հութիները հարձակողական գործողություն են իրականացրել, որի արդյունքում վերահսկողության տակ են վերցրել Եմենի՝ Կարմիր ծովի ողջ առափնյա հատվածը և Բաբ էլ-Մանդեբի նեղուցին հարակից տարածքները։ Միաժամանակ, հութիները շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային։ |

«Իրավապահ համակարգը թերացե՞լ է, որ մեյլով պետք է իրավախախտումների մասին տեղեկացնել վարչապետին»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
2512:48
Զելենսկին առաջարկել է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի ժամկետները
10212:31
«Ուզում եմ շնորհավորել մեր ՏԻՄ ներկայացուցիչներին», «ձեր շնորհավորանքները ձեր գրասենյակներում կփոխանցեք»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7812:24
«Նիստն անցկացրեք պատշաճ կերպով», «նիստը պատշաճ է, մի՛ ընդհատեք ինձ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
6712:12
«Երբ նայում ես նախաձեռնության իրական հեղինակին, հասկանում ես՝ որտեղից կարող է գալ վտանգը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9011:54
«Հրապարկում կա՝ «Բաքոյանի նախկին քաղաքացիական կինը նախ հաստատեց նրա կողմից բռնության ենթարվելը, ապա հերքեց»․ ոստիկանությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել»․ Էդգար Ղազարյան
6111:48
