«ՌԴ-ն Գյումրիում տեղակայված ռազմաբազան դուրս բերելու դիմում չի ստացել»․ Գալուզին
![]() Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։ Այս մասին Известия-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Մենք շարունակում ենք ելնել այն դիրքորոշումից, որ այն Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է»,- ասել է դիվանագետը։ Գալուզինի խոսքով՝ ռուսական ռազմական ներկայության թեման այժմ ակտիվորեն քննարկվում է Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում, սակայն Մոսկվան առայժմ դրան իրական այլընտրանքը չի տեսնում։ «Շատերը միանգամայն իրավացիորեն հարց են տալիս՝ իսկ ո՞րն է այլընտրանքը։ Այսօրվա դրությամբ, մեր կարծիքով, նման այլընտրանք չի նշմարվում։ Անկեղծ ասած, դժվար է պատկերացնել, օրինակ, ֆրանսիացի զինվորներին այդ դերում։ Թեկուզ միայն Ֆրանսիայի՝ Հայաստանից աշխարհագրական հեռավորության պատճառով»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր զինվորականներին Հայաստանից, եթե Երևանը նման խնդրանքով դիմի։ Ավելի ուշ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե համապատասխան որոշումը Մոսկվան ինքնուրույն ընդունի։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
