Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանն իր սանիկին՝ Լիպարիտ Մարգարյանին, առաջիկա օրերին նշանակելու է Չարենցավանի էլցանցի տնօրեն: Նա Արզական համայնքի վարչական ղեկավարն է եղել, հիմա պատրաստվում է ավելի «յուղոտ» պաշտոնի՝ բարձր աշխատավարձով: Լիպարիտ Մարգարյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Դուք Ռոմանոս Պետրոսյանի սանիկն եք և շուտով ղեկավարելու եք Չարենցավանի էլեկտրացանցը։ «Նման խոսակցություն կա, բայց դա ի՞նչ կապ ունի սանիկ լինելու հետ»: Բայց Ռոմանոս Պետրոսյանի սանի՞կն եք։ «Սանիկն եմ, չեմ ժխտում, ընենց չի, որ Ռոմանոս Պետրոսյանի սանիկն եմ, պետք ա նոր աշխատանք ունենամ: Ես 9 տարի եղել եմ Արզական համայնքի վարչական ղեկավարը»: 9 տարվա մեջ երեւի հասցրել եք համայնք ղեկավարելու փորձ ձեռք բերել, իսկ էլեկտրացանց ղեկավարելու ունակություններ ունե՞ք։ «Դե՛ հա, ունենք»: Նշենք, որ Չարենցավանի էլեկտրացանցի տնօրենը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Մարտիկ Մանասյանն էր, որին Ռոմանոսն ազատել է աշխատանքից, որ իր սանիկին նշանակի: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
