«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
![]() Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանցիների՝ Շուշիում բեմադրած միջազգային խեղկատակությունը մի պարզ բան հերթական անգամ ջրի հանեց․ Հայը չի՛ սիրում իր պատմությունը։ Չգիտի և չի՛ սիրում։ Հայը իր պատմությանը վերաբերվում է որպես հեքիաթի։ Այն ազգերը, որոնք չունեն պատմություն՝ դողալով և պատկառանքով են վերաբերվում այն արժեքներին, որ ստեղծել են կարճ ժամանակաընթացքում․ մենք՝ ամենուր սփռում ենք, անտերության ենք մատնում։ Ադրբեջանը երբեք 30 տարիների ընթացքում չհաշտվեց Արցախի կորստյան հետ։ Հայության բացարձակ մեծամասնությունը հաշտ է։ Հիմա պատմությունն ի՞նչ է որ հայը չուրանա։ Ի դեպ, աու․․․․ սա ոչ միայն քաղաքական խնդիր է, այլև՝ արժահամակարգային․ Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ․․․ չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել։ Հասկացանք, ՀՀ իշխանությունները միայն գոհ ու երջանիկ են․ բա դու՞ք․․․»: Աղբյուրը` Վահե Լոռենց |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
