«Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե ստանա հուսալի երաշխիքներ». Զելենսկի
![]() Ուկրաինան պատրաստ է պահպանել ռուսական էներգետիկ և կենսական նշանակության ենթակառուցվածքներին հարվածներ չհասցնելու վերաբերյալ պայմանավորվածությունը՝ պայմանով, որ Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում հուսալիորեն և հետևողականորեն կատարի նույն պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Եթե գործընկերները պատրաստ են երաշխավորել Ռուսաստանի կողմից մեր էլեկտրացանցին, էներգետիկ այլ օբյեկտներին, կենսական նշանակության ենթակառուցվածքներին կամ պարենի մատակարարումներին հարվածներ չհասցնելու իրական մտադրությունը, ապա մենք, իհարկե, պատրաստ ենք փոխադարձ քայլեր ձեռնարկել», — գրել է նա։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան իր գործընկերներին առաջարկել է Ռուսաստանի հետ երկարաժամկետ պայմանավորվածության հասնել՝ կրիտիկական ենթակառուցվածքներին հարվածներ չհասցնելու վերաբերյալ, ինչը կարող է խաղաղության տանող առաջին քայլը դառնալ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
